Առողջապահություն 4.2010
Հանքային ջրեր
Հանքային ջրերի բազմազանության մեջ երբեմն դժվար է լինում կողմնորոշվել դրանց ընտրության գործում: Հուսով ենք, որ «Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված ձեր բազմաթիվ հարցերի պատասխանները կգտնեք ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի բնական բուժական ռեսուրսների հետազոտման և էկոբժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանի և կ.գ.թ., առաջատար մասնագետ Ռիտա ԷՄԻՆՅԱՆԻ տեղեկատվական հոդվածում:
Հայաստանը առանձնապես հարուստ է ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի պաշարներով, որոնք տարբեր են ինչպես իրենց քիմիական կազմի բազմազանությամբ, այնպես էլ բուժական հատկություններով: Մոլորակի խմելու ջրի պաշարների սակավությունը և դրանց շարունակական նվազումը մեր հանրապետությանն առավել գրավիչ են դարձնում քաղցրահամ ջրերի մեծ պաշարների առկայության շնորհիվ:
Հայտնի է, որ հանքային ջրերի բուժական նշանակությունն ու արժեքները պայմանավորված են նրանց քիմիական բաղադրությամբ, ֆիզիկական հատկություններով, կենսաբանորեն ակտիվ նյութերի, միկրոտարրերի, օրգանական միացությունների և ֆիզիոլոգիական ակտիվ խմբերի առկայությամբ: Գիտականորեն և կլինիկափորձարարական հետազոտություններով ապացուցված է, որ այս կամ այն հանքային ջուրը օրգանիզմի վրա ունի թե´ ֆիզիոլոգիական, և թե´ բուժական ազդեցություն. նպաստում է տարբեր հիվանդությունների բուժմանը, բարձրացնում օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, դրանով իսկ նպաստելով հիվանդությունների կանխարգելմանը (ստամոքսաաղիքային, երիկամային, սիրտ-անոթային, լյարդի և փայծաղի, նյարդային, մաշկային, հոդային, հենաշարժական համակարգի, գինեկոլոգիական, թոքային և այլ հիվանդություններ, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումներ):
Այս առումով փորձենք ներկայացնել վաճառքում առկա` բնական բուժիչ-սեղանի հանքային, պարզապես բնական հանքային և սննդամթերք համարվող ջրերի միջև եղած տարբերությունները և դրանց օգտագործման անհրաժեշտությունը:
Հայաստանի հանքային ջրերն իրենց քիմիական կազմով և բաղադրությամբ բազմազան են: Դրանց գերակշռող
մասը՝«Դիլիջան»,«Դիլիջան Ֆրոլովա»,«Ջերմուկ»,«Բջնի»,«Արզնի»,«Հանքավան»,«Իջևան»,«Արարատ»,
«Սևան»,«Լոռի»,«Լիճք» և այլն պատկանում է ածխաթթվային ջրերի դասին, հիմնականում՝ հիդրոկարբոնատային խմբին, սակայն ունեն անիոնային և կատիոնային տարբեր կառուցվածքներ, որոնցով էլ պայմանավորված է դրանց բուժական նշանակությունը:
Վերը թվարկվածները բնական բուժիչ-սեղանի հանքային ջրեր են, որոնք ունեն 1-10 գ/դմ3 հանքայնացում, խմում են բուժման կամ կանխարգելիչ նպատակներով: Բուժումն իրականացվում է բժշկի հսկողությամբ: Հիվանդներին բացատրվում է ջրի խմելու ժամերը, հաճախականությունը, քանակը, ջրի ջերմաստիճանը, գազի առկայությունը և այլն: Հիվանդի առողջական վիճակի դրական կամ բացասական փոփոխություններից ելնելով` կատարվում են անհրաժեշտ եզրահանգումներ: Դրանց անսահմանափակ օգտագործման դեպքում` օրգանիզմում ջրաաղային հավասարակշռությունը խանգարվում է, որը կարող է դառնալ քրոնիկական տարբեր հիվանդությունների սրացման պատճառ:
«Արզնի»,«Տատնի»,«Ծովինար»,«Հանքավան» և շշալցված բնական խմելու-սեղանի հանքային այլ ջրերի հանքայնացումը համեմատաբար փոքր է. աղերի պարունակությունը 1-2 գ/դմ3 է, կենսաբանորեն ակտիվ միացություններինն ու միկրոտարրերինը` սահմանային թույլատրելի նորմերում: Դրանք, սակայն, որպես ըմպելիք նույնպես ցանկալի չէ օգտագործել հաճախակի, երկարատև և անսահմանափակ քանակներով:
Միջազգային չափորոշիչներից ելնելով, նոր պիտակով, նոր տեսակով ու որակով շուկա են մտել շշալցված բնական հանքային ջրեր`«Դիլիջան»,«Դիլիջան Ֆրոլովա»,«Ջերմուկ», որոնցում կայուն պահպանված են ջրերի քիմիական կազմերը, միաժամանակ ապահովված են եվրոպական ստանդարտներով սահմանված քիմիական բաղադրության և մանրէաբանական անվտանգության նորմերը:
Որպես սննդամթերք իրենց յուրահատուկ տեղն են գրավում քաղցրահամ բնական աղբյուրներից բխող, էկոլոգիապես մաքուր, առողջության համար անվտանգ, բարձր կարգի, շշալցված «Դիլիջան»,«Բյուրեղ»,«Գառնի»,«Ապարան»,«Այգ», «Նոյ»,«Զուլալ». «Արդվի» և խմելու այլ ջրերը, որոնք կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ:
Որպեսզի միջազգային շուկայում ապահովվի Հայաստանի հանքային ջրերի համբավն ու դրանք գրավեն իրենց արժանի տեղը, արտադրողներն անպայման պետք է հաշվի առնեն արտերկրների սպառողական շուկայի առանձնահատկությունները և արտադրեն այդ չափորոշիչներին համապատասխանող ջրեր:
01.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ